Առողջ և գեղեցիկ
10 յուրահատուկ SPA-պրոցեդուրաներ. 1in.am
- Ձկնային փիլինգ
Ցանկանո՞ւմ եք արագ ազատվել արդեն չորացած մաշկից: Երբ հաճախորդը մտնում է ձկնիկներով լողավազանը, ապա ձկնիկները հարձակվում են նրա վրա և զգուշորեն պոկում միայն մեռած մաշկը: Ընդ որում, զգացողությունները շատ հաճելի են և նման են թեթև խուտուտի: - Օձերով մերսում
Որպես մերսողներ սովորաբար հանդես են գալիս 4-5 բավական խոշոր օձեր: Եթե դուք չեք վախենում օձերից և սիրում եք դրանց մաշկը, ապա այս մերսումը ձեզ մեծ բավականություն կպատճառի: - Կակտուսով մերսում
Կակտուսով իսկական մերսման համար հարկավոր է Մեքսիկա մեկնել: Սա բավական դժվար պրոցեդուրա է, որի ժամանակ մաշկը մերսում են կակտուսից, ավոկադոյից և տեկիլայից պատրաստված հատուկ քսուքով: Այն նույնպես հատուկ կակտուսի միջոցով են քսում, որը փշեր չունի: - Դեմքի ոսկե դիմակ
Ասում են՝ Կլեոպատրա թագուհին մաշկի երիտասարդությունը պահպանելու համար ոսկե դիմակով է քնել: Սակայն նա 39 տարեկան հասակում ինքնասպան է եղել, այդ պատճառով էլ մաքուր ոսկուց պատրաստված այդ դիմակի ազդեցությունը հնարավոր չի եղել գնահատել: Սակայն մեր օրերում դրա օգտագործումը բավական արդյունավետ է: - Կոնքերի դիմակ
Այսօր դեմքի համար նախատեսված բազաթիվ դիմակներով ոչ-ոքի չես զարմացնի: Իսկ ահա Դեթրոյթի SPA-սրահներից մեկում կոնքերի յուրահատուկ դիմակ են առաջարկում: Այս դիմակով մերսումն օգնում է ազատվել մաշկի այնպիսի խնդրից, ինչպիսին է «սագամաշկը»: - Ձիավազք
Ձիեր վարժեցնող ֆերմայի սեփականատեր Քրիստինա Դի Բարտոլոն կարծում է, որ նրա կենդանիները կարող են տիեզերքից բուժող էներգիա փոխանցել մարդկանց: Դա փորձելու համար բավական է նրա ֆերմայում մի ձի վարել: Ցանկացած դեպքում հաճախորդը չի տուժում, չբուժվելու դեպքում էլ նա կարող է լավ ժամանակ անցկացնել: - Գինիով լողավազան
Կարմիր գինիով լցված լողավազանում լողալը, անկասկած, շատ հաճելի է: Հատկապես այս պրոցեդուրան տարածված է Ճապոնիայում: Կնճիռներից այն իհարկե չի ազատի, սակայն մի քանի ժամով այն մոռացության կտա: - Մերսում նավակով զբոսանքի ժամանակ
Վենետիկում բազմաթիվ տեսարժան վայրեր կան, իսկ զբոսաշրջիկների ժամանակը սուղ է: Թանգարաններ այցելելուց հետո իսկական ժամանակն է նավակ նստել և փորձառու մերսողի հմուտ ձեռքերին վստահել: - Ձնե քարանձավում հակասաունա
Այստեղ ձյունը արհեստական է և հասանելի տարվա բոլոր եղանակներին: Հատկապես այս պրոցեդուրան դուր է գալիս անգլիացիներին, այն օգնում է հիպերտոնիայի և լայնացած անոթների դեպքում: - Գարեջրով դեմքի մերսում
Եթե սիրում եք գարեջուր խմել, ապա կարող եք բախվել ավելորդ քաշի հետ կապված խնդիրների հետ: Իսկ ահա գարեջրի արտաքին օգտագործումը կարող է ձգել և ամրացնել մաշկը:
Կարդացեք նաև
Կանանց և տղամարդկանց էպիլյացիայի միջև հիմնական տարբերությունը կայանում է մազահեռացման տեղանքի, մեթոդների և պատճառների մեջ, որոնց վրա կարող են ազդել սոցիալ-մշակութային նորմերն ու անհատական նախասիրությունները...
Ինչպե՞ս ամռան տապին պաշտպանել մաշկը։ Ի՞նչ վտանգներ կարող են առաջանալ արևի ճառագայթների տակ երկար պառկելու դեպքում։ Արևապաշտպան միջոցների ճիշտ ընտրությունը կարևո՞ր է։ Այս մասին զրուցել ենք մաշկաբան...
Սոլյարին կարող է հսկայական վնաս հասցնել առողջությանը։ Ըստ Բրիտանական բժշկական ասոցիացիայի տվյալների՝ սոլյարիում ակտիվ արևայրուքի յուրաքանչյուր 10 տարին 20%-ով բարձրացնում է մաշկի քաղցկեղով...
Լավագույն լուծումը այնպիսի արևապաշտպան միջոցներից խուսափելն է, որոնք պարունակում են ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչության (ՍԴՎ, անգլերեն` FDA) կողմից չցուցված հետևյալ ուլտրամանուշակագույն ֆիլտրերը...
Արևայրուքն օգտակար է մարդու օրգանիզմի համար, եթե այն ճիշտ են ընդունում Հակառակ պարագայում մարդը կարող է արևային հարված կամ այրվածքներ ստանալ։ Երբեմն էլ սխալ արևայրուքը կարող է մաշկի քաղցկեղի առաջացման...
Բոլորին ծանոթ է տհաճ այրոցը և քորը, որն առաջանում է արևի ճառագայթների ազդեցության տակ մնալու առաջին իսկ ժամերին։ Այո, առաջին հայացքից դա այնքան էլ ահավոր չէ, նույնիսկ կարելի է դիմանալ, քանի որ այն փոխհատուցվում է...
Մաշկն արևի վտանգավոր ճառագայթներից պաշտպանելու համար անհրաժեշտ է քսուք։ Սակայն վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ ցանկալի է արևապաշտպան քսուքի որոշ բաղադրիչներ փոխարինել առավել անվտանգ նյութերով...
Մաշկը սովորաբար դասակարգում են հետևյալ խըմբերի՝ նորմալ, չոր, յուղոտ, խառը և զգայուն: Նորմալ մաշկն առաձգական է, էլաստիկ, փայլուն և չափավոր խոնավ: Չոր մաշկը տառապում է խոնավության պակասից, ճարպոտն անջատում է...
Օրգանիզմի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթման (ՈՒՄՃ) չափավոր ազդեցության դեպքում բարելավվում է էնդոկրին գեղձերի աշխատանքը, արագանում են բոլոր նյութափոխանակային գործընթացները։ Արևի շնորհիվ մաշկին...
Ինչո՞ւ աշխարհում մաշկի քաղցկեղի բռնկումը համընկավ արևապաշտպան քսուքների արտադրության զարգացման հետ։ Միջազգային ուսումնասիրությունները ցրում են արևապաշտպան քսուքների մասին առասպելները...
Արևայրուքը մարդու մաշկի գունավորումն է ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ։
Արևի տակ արևայրուք ստանալով՝ մարդն ամրացնում է իմունիտետը, բարձրացնում ֆիզիկական...
Գունատությունից մինչև մաշկի շոկոլադային երանգ երկար ճանապարհի մասին, և թե ինչ կապ ունի դրա հետ Կոկո Շանելը:
Մի քանի դար պահանջվեց ապացուցելու համար, որ ազնվական գունատությունը, նույնիսկ հիվանդագին...
«Արգինե Դավթյան» էսթետիկ բժշկության և գեղեցկության կենտրոնը գործում է շուրջ 14 տարի, ոլորտի լավագույն կենտրոններից է և ունի լուրջ ավանդ էսթետիկ ոլորտի կայացման և զարգացման գործում...
Շատ կանանց ծանոթ է ավելորդ կիլոգրամներ ունենալու խնդիրը, որոնք առաջին հերթին կուտակվում են կոնքերում, որովայնի, իսկ այնուհետև կրծքի շրջանում: Սակայն նիհարելու ընթացքում ցանկացած կին մտահոգվում է կուրծքը գեղեցիկ պահելու...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն